1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադիբեկյանի խոսքով՝ GALLUP-ի կանխատեսումը և ավագանու ընտրությունների արդյունքները չեն համընկել

Ադիբեկյանի խոսքով՝ GALLUP-ի կանխատեսումը և ավագանու ընտրությունների 
արդյունքները չեն համընկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Երևանի ավագանու ընտրությունների համար GALLUP-ի կանխատեսումներն ու ընտրության իրական արդյունքը համեմատելի չի համարում, քանի որ հարցումն իրականացրել են շատ քիչ թվով մարդկանց շրջանակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիոլոգը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը: «GALLUP-ի կանխատեսումներով ընտրությանը պետք է մասնակցեր ընտրողների 71 տոկոսը: Իրականում մասնակցել է մոտ 43 տոկոսը: Փաստորեն զգալորեն սխալվել են»,-նկատեց Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ GALLUP-ի կանխատեսումներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին պետք է ձայն տար մոտ 60 տոկոսը, իսկ իրականում դաշինքը ստացել է ձայների 81.06 տոկոսը: Ըստ կանխատեսումների՝ ԲՀԿ-ն պիտի ստանար 9.2  տոկոս, իսկ «Լույսը»՝ 3.4 տոկոս: Արդյունքում ԲՀԿ-ն ստացավ 6.95 տոկոս, իսկ «Լույսը»՝ 4.99:

Ադիբեկյանը նկատեց՝ բացարձակ հաղթողին կռահելը շատ հեշտ էր:

«GALLUP-ը հարցումն իրականացրել էր 805 երևանցու շրջանում: Նրանց սխալն այն էր , որ 805 հոգին ներկայացուցչական չէ Երևանի համար: Մենք, երբ Երևանում հարցում էինք անում, կատարում էինք 1500 հոգուց ոչ պակաս մարդկանց շրջանում, որ կարողանանք գոնե ամեն համայնքից 200 հոգու հարցնել»,-ասաց Ադիբեկյանը:

Նրա կարծիքով՝ սխալ կանխատեսման պատճառը կարող էր լինել նաև ընդդիմության և իշխանության տարանջատման սահմանի ոչ հստակ լինելը:  Բացի այդ 3-4 հոգու մեջ ավելի հեշտ է ընտրել, քան 12-ի միջև:

GALLUP-ի հետազոտություններն անցկացվել էին դեմ առ դեմ: Մասնակցել էր 805 մարդ: Այն անցկացվել էր սեպտեմբերի 18-20-ը  Երևանի բոլոր վարչական շրջաններում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]