Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանում հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը խիստ տրամաբանական է

Քաղաքագետի համոզմամբ, Հայաստանում հնարավորինս շուտ արտահերթ 
խորհրդարանական ընտրությունների անցկացումը խիստ տրամաբանական է

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, որքան հնարավոր է շուտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը շատ տրամաբանական քայլ է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հնարավորինս շուտ արտահերթ խորհրադարանական ընտրություններ անցկացնելու հավանականությունը բավական մեծ է: Այս տեսքով խորհրդարանը պահելը նախ հեշտ չի լինի, դրանից բացի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դժվար կլինի մինչև 2022 թվականը այսքան բարձր ռեյտինգ պահելը»,-ասաց քաղաքագետը:  Արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված այն խնդիրները, որոնք կանգնած են Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների առջև, տեխնիկական են: Եթե քաղաքական վերնախավի մոտ լինի արտահերթ ընտրություններ անցկացնելու կամքը, ապա տեխնիկական խնդիրները լուծելի են:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, ըստ քաղաքագետի, ցույց են տալիս, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը վերակազմակերպվելու անհրաժեշտություն ունեն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կար տրամադրվածություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական

վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]