Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին

Թրամփի մասին Մայքլ Մուրի ֆիլմն ավելի քիչ է վաստակել, քան Բուշ-կրտսերի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ 2016 թվականին երկրում անցկացված նախագահական ընտրությունների մասին Մայքլ Մուրի՝ «Ֆարենհեյթ 11/9» վավերագրական ֆիլմը վարձույթում բնավ Էլ այնքան հաջող դեբյուտել, որքան ամերիկացի ռեժիսորի կինոնկարը Ջորջ Բուշ-կրտսերի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը, «Ֆարենհեյթ 11/9»-ը թողարկվել Է անցյալ շաբաթ եւ ցուցադրվել երկրի 1719 կինոթատրոններում. կինոնկարի դրամարկղային մուտքերը պրեմիերային ուիք-հենդի արդյունքներով կազմել են 3,1 մլն դոլար:

2004 թվականին Մայքլ Մուրը նկարահանել Էր «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմը, որը նվիրված Էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հասցեագրված քննադատություններին ու մեղադրանքներին, այդ թվում՝ նրա մեղսակցությանը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններին: Ինչպես հայտնում Է Fox News հեռուստաալիքը, «Ֆարենհեյթ 9/11»-ը պրեմիերային ուիք-հենդի ընթացքում 23,9 մլն դոլար Է վաստակել 868 կինոթատրոններում: Իսկ աշխարհում նա հավաքել Է 222,4 մլն դոլար, ինչը ռեկորդ Է դարձել վավերագրական ֆիլմերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]