1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վաղարշապատի ոստիկանները Հովտամեջ գյւղում հայտնաբերել են իրական «նարկոֆերմաներ»

Վաղարշապատի ոստիկանները Հովտամեջ գյւղում հայտնաբերել են իրական 
«նարկոֆերմաներ»

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանեփ կակաչ 2018 համալիր օպերացիայի շրջանակներում  Վաղարշապատի ոստիկանները Հովտամեջ գյուղում գտնվող երկու առանձնատներին կից շինություններում թմրաֆերմաներ են հայտնաբերել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թմրաֆերմաների տերերը երկու եղբայրներ 70-ամյա Պետիկ Հակոբյանն ու 65-ամյա Ստեփան Հակոբյանն են:

Հովտամեջ գյուղի Տերյան փողոցի 9-րդ առանձնատանը  կից հողատարածքում գտնվող ջերմոցում  70-ամյա Պետիկ Հակոբյանը հիմնել էր իրական թմրաֆերմա և կանեփ էր աճեցնում՝ հատուկ կաթիլային, օդափոխման, ջերմակարգավորման  համակարգերով:

Ոստիկանները Պետիկ Հակոբյանին պատկանող շինությունից առգրավվել են 127 թուփ կանեփի՝  26 կիլգրամ ընդհանուր քաշով բույս՝ փորձաքննության ուղարկելու համար, կանեփի սերմ, կարճացրած փողով հրացան, 1.2 կիլոգրամ քաշով չորացրած կանեփանման զանգված:

 65-ամա Ստեփան Հակոբյանի տանը  կից շինությունում էլ ոստիկաններն առգրավվել են  8 կիլոգրամ կանեփի 52 բույս, կանեփանման տնկիներով պարկեր, որոնք ևս  ուղարկվել են  փորձաքննության:

Առանձնատների տերերը ներկայացել են  նախաքննություն իրականացնող մարմնին:   Նշանավել է դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]