1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բարսելոնայում հոսպիտալացվել Է Մոնսերատ Կաբալիեն

Բարսելոնայում հոսպիտալացվել Է Մոնսերատ Կաբալիեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն բուժում Է անցնում Բարսելոնայի կլինիկաներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Vanguardia թերթը՝ վկայակոչելով երգչուհու շրջապատին:

Աղբյուրների խոսքով՝ 85-ամյա Կաբալիեն հոսպիտալացվել Է հինգ օր առաջ միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով: Նշվում Է, որ բուժումը հաջող Է ընթանում, եւ Կաբալիեն կարող Է դուրս գրվել արդեն Լա-Մերսե տոնից հետո, որը Բարսելոնայում նշվում Է սեպտեմբերի 24-ին:

2012 թվականին երգչուհին, չնայած տարիքին, տարած միկրոինսուլտին եւ ծնկի վնասվածքին, որն ստացել Էր ընկնելու հետեւանքով, ելույթ Է ունեցել աշխարհի մի քանի թատրոններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]