Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վանեցյանը հայկական ֆուտբոլի ղեկին. ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

Վանեցյանը հայկական ֆուտբոլի ղեկին. ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է 
ՀՖՖ նախագահի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի ընտրությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նշում է, որ 38-ամյա Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 4 տարի ժամկետով:

«Ընտրությունից հետո ունեցած ելույթում նա ասել է, որ ղեկավարելու է «ֆուտբոլը բոլորի համար» սկզբունքով և կանի ամեն հնարավոր բան՝ հայկական ֆուտբոլը զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար»,- գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայքը նաև  ընդգծում է, որ ՀՖՖ նոր նախագահը հայտնել է, որ ֆեդերացիան աշխատելու է ապագայում տաղանդավոր ֆուտբոլիստներին բացահայտելու նոր համազգային համակարգ մշակելու ուղղությամբ:  «Մենք պետք է ընդլայնենք հայկական ֆուտբոլի աշխարհագրությունը և իրականացնենք լայնամասշտաբ աշխատանքներ մարզերում»,- Արթուր Վանեցյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]