Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սոցիոլոգի կարծիքով` հայաստանցիները կարիք ունեն նոր, ոչ դասական քաղաքական գործիչների

Սոցիոլոգի կարծիքով` հայաստանցիները կարիք ունեն նոր, ոչ դասական քաղաքական 
գործիչների

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Երևանի ավագանու ընտրությունները որակում է աննախադեպ: Նրա կարծիքով` ներկայում Հայաստանը քաղաքականության մեջ նոր, ոչ դասական դեմքերի կարիք ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցիոլոգը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ավագանու այս ընտրություններն աննախադեպ էին, քանի որ ընդդիմության և իշխանության տարանջատումը հստակ չէր: Պարզ չէր նաև, թե ընդդիմությունն ում էր տալու իր ձայնը, և իշխանությունը` ում»,-նշեց Ադիբեկյանը:

Անդրադառնալով Հայկ Մարությանի կերպարին` նա նշեց` շոումեն Թրամփը դարձավ  նախագահ, ինչո՞ւ դերասան Հայկ Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ: «Դասական քաղաքական գործչի կերպարն անցյալում է : Հիմա պետք են նորարարություններ, նոր դեմքեր»,-նշեց նա:

Ադիբեկյանը նկատեց նաև` քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի վարկանիշն ավելի ցածր է եղել, քան ԲՀԿ-ինը, «Լույս»-ինը ավելի ցածր` քան Արտակ Զեյնալյանինը, իսկ Հայկ Մարությանի ու «Իմ քայլը» դաշինքի վարկանիշները գրեթե հավասար են եղել:

Սոցիոլոգի կարծիքով` ընտրողների մի մասը նոր ձևավորված դաշինքների վերաբերյալ հստակ պատկերացում չի ունեցել: Քարոզարշավներին հետևել են հեռուստացույցով, որով կարելի է միայն մոտավոր պատկերացում կազմել նրանց ծրագրերի մասին:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներով մայրաքաղաքի ավագանի են անցել «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն և «Լույս» դաշինքը: Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա քաղաքապետ:

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը կայացել է սեպտեմբերի 23-ին: Բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]