Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից

Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել Է զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումը Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին ընդունել Է Դեմոկրատական կուսակցությունից պատգամավորների պահանջով:

Որոշումն ուղղված Է այն բանին, որ խորհրդարանի նախագահին՝ որպես նախագահի պաշտոնակատարի, հնարավորություն ընձեռվի ստորագրել առողջապահության, սոցիալական պաշտպանության եւ ընտանիքի նախարարի, ինչպես նաեւ գյուղատնտեսության, տարածաշրջանային զարգացման եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարի նշանակման հրամանագիրը: Դոդոնը կրկնակի հրաժարվել Է այդ պաշտոններում նշանակել վարչապետի առաջարկած թեկնածուներին:

Օրենսդրության համաձայն, նախագահն իրավունք ունի մերժել վարչապետի առաջարկած թեկնածությունները, բայց միայն մեկ անգամ: Նույն թեկնածուների կրկնական առաջադրման դեպքում նա պարտավոր Է ստորագրել նշանակման հրամանագիրը: Եթե նախագահը կրկնական առաջադրումից հետո Էլ չստորագրի հրամանագիրը, ապա նրա համապատասխան լիազորություններն անցնում են խորհրդարանի նախագահին, որը նախագահի փոխարեն կարող Է ստորագրել հրամանագրերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]