Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ սքանավորել և հրապարակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Օրենքի նման պահանջ չկա, բայց այսօր ԿԸՀ-ն որոշում է կայացրել հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները, որպեսզի բոլորը դրանց ծանոթանան և անճշտություններ նկատելու դեպքում դիմեն մեզ»,- ասաց Մուկուչյանը։

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ իրենց կառույցը ընտրությունների ամբողջ ընթացքում իրականացրել է օրենքով նախատեսված բոլոր գործառույթները։

«Լիարժեք ծավալով մենք ապահովել ենք բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկությունը։ Ընտրական օրենսգրքով սահմանված մեր բոլոր գործառույթները իրականացրել ենք ու շարունակելու ենք իրականացնել»,- նշեց նա։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին ու նոր ավագանու անդամները կստանան իրենց մանդատները։

Բոլոր 475 տեղամասերում կատարված նախնական հաշվարկով «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը: Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը:

«Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոս:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ