Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց

ԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. 
վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Կազմվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների նախնական արձանագրություն այն նախնական արդյունքների հիման վրա, որոնք երեկ հրապարակվել են»,- ասաց Մուկուչյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օրինակից արձանագրություն կազմեց, որը ստորագրվեց հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։

Ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա ընտրություններից հետո 7-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։

Բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ում օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը:

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է: «Լույս դաշինքի օգտին քվեարկել է 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը: ՕԵԿ-ի օգտին քվեարկել է 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը: «Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկել է 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել է 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել է 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]