Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Իրանը խոստացել Է ԱՄՆ-ին եւ Իսրայելին ջախջախիչ հարված հասցնել Ահվազի ահաբեկչությունից հետո


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է ջախջախիչ պատասխան տալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) փոխհրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:

«Դուք արդեն տեսել եք Իրանի վրիժառությունը,-Սալամիի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:-Մեր պատասխանը կլինի ջախջախիչ եւ դուք կզղջաք ձեր արարքի համար»: Հաղորդագրության մեջ ճշտվում Է, որ գեներալի խոսքերը հնչել են Ահվազում ահաբեկչական գործողության զոհերի հետ հրաժեշտի արարողությանը:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողություն Է տեղի ունեցել զորահանդսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձինք, որոնք գտնվում Էին տրիբունայի հետեւում: Զոհվել Է առնվազն 29 մարդ, եւս 57-ը վերքեր են ստացել: ISNA գործակալության տվյալներով՝ ահաբեկչական գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Հայրենասիրական արաբական դեմոկրատական շարժում Ահվազում» խմբավորումը: Միեւնույն ժամանակ Reuters գործակալությունը հայտնել Է, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:

Մինչդեռ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ավելի վաղ հայտարարել Է, որ Ահվազում գրոհ ձեռնարկած ահաբեկիչները պատրաստվել են Պարսից ծովի երկու երկրների կողմից: Նա նաեւ հայտարարել Է, որ ահաբեկիչները ԻՊ-ի կամ Իրանի իսլամական համակարգի դեմ պայքարող այլ խմբավորումների անդամներ չեն, բայց նրանք կապված են ԱՄՆ-ի եւ Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսսադ» ծառայության հետ: Վաշինգտոնը մերժել Է իրանական իշխանությունների մեղադրանքները, իսկ Թել Ավիվն առայժմ չի մեկնաբանում այդ հայտարարությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ