Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

«Իմ քայլը դաշինքն» ամենաշատ քվեն ստացել է Շենգավիթ վարչական շրջանում


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շենգավիթ վարչական շրջանից քվեարկությանը մասնակցել է 51 հազար 111 քաղաքացի: Շենգավիթին հաջորդում է Մալաթիա-Սեբաստիան, որտեղից քվեարկությանը մասնակցել է  45 հազար 924 քաղաքացի: Երրորդ տեղում Նոր Նորքն է, որտեղից ավագանու ընտրություններին իր քաղաքացիական պարտքն է կատարել 45  հազար 20  անձ: Մասնակցության մակտիվությամբ աչքի են ընկել Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանները: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է  848 հազար 346, որից քվեարկությանը մասնակցել է 370 հազար 323-ը կամ 43.65 տոկոսը:

«Իմ քայլը»  դաշինքն ամենաշատ քվեն ՝41 հազար 579 ձայն, ստացել է Շենգավիթ վարչական շրջանից: Երկրորդ տեղում Մալաթիա-Սեբաստիան է՝ 38 հազար 715 ձայնով: Երրորդ տեղում Նոր Նորք վարչական շրջանն է՝ 35 հազար 345 ձայնով: Բոլոր վարչական շրջաններից «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294,109 ձայն կամ քվեների  81.1 տոկոսը:

Անցողիկ շեմը հաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենաշատ քվեն ստացել է Նոր Նորք վարչական շրջանում՝  3 հազար 300 ձայն: Քիչ տարբերությամբ երկրորդ տեղում Շենգավիթն է՝  3 հազար 233 քվեով, այնուհետև Կենտրոնը՝ 3 հազար 210 քվեով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրությանը մասնակցածների 6.95 տոկոսը:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ