Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Սերբ նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման Է ենթարկվել Ֆլորենցիայում իր ցուցահանդեսի ժամանակ


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման Է ենթարկվել Ֆլորենցիայի Palazzo Strozzi թանգարանում կազմակերպված իր ցուցահանդեսի ժամանակ: Մի տղամարդ մոտ Է վազել նկարչուհուն եւ գլխին հարվածել նրա իսկ դիմանկարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Կորիերե դե լա սերա» թերթը:

Ոստիկանությունը ձերբակալել Է հարձակվողին, որը, ինչպես պարզվել Է, Չեխիայի 51-ամյա քաղաքացի Է: Թանգարանի տնօրեն Արթուրո Գալանսինոյի խոսքով, Աբրամովիչը՝ սերբ հայտնի նկարչուհին, հարձակման հետեւանքով չի տուժել: Տղամարդու ձերբակալումը նկարահանվել Է տեսանյութով:

Միջադեպը տեղի Է ունեցել այն պահին, երբ Մարինա Աբրամովիչը հեռանում Էր ցուցահանդեսից: Նրա խոսքով՝ թանգարանում կային շատ մարդիկ, որոնք ցանկանում Էին ստանալ իր ինքնագիրը կամ պարզապես շփվել, եւ երբ տղամարդը մոտեցել Է իրեն, նա ոչ մի ագրեսիա չի սպասել նրանից եւ ժպտացել Է նրան:

«Հանկարծակի նա կտրուկ հարվածեց նկարով, նկարը պատռվեց, եւ ես հայտնվեցի շրջանակի ներսում: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ»,- պատմել Է նկարչուհին: Միջադեպից հետո նա հարցրել Է տղամարդուն, թե ինչու նա դա արեց: Վերջինս պատասխանել Է, որ նկարչուհու վրա հարձակվել Է «հանուն արվեստի»: Ենթադրվում Է, որ Աբրամովիչի դիմանկարն արել Էր հենց հարձակվողը: Մարինա Աբրամովիչը, որն այժմ 71 տարեկան Է, հայտնի Է որպես նկարիչ, որն աշխատում Է պերֆոմանսի ժանրում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ