Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ուկրաինայում մեծ շուքով նշել են ՀՀ անկախության 27-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի տարբեր քաղաքներում հայկական համայնքների ներկայացուցիչները մեծ շուքով նշել են Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակը: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով http://analitikaua.net կայքը, Կիևում հայկական համայնքի МОКАО երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվել են ՀՀ անկախության 27-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումներ:

Կիևում անցկացվել է KiеvArmFest-2018 փառատոնը, որի շրջանակներում տեղի է ունեցել համերգ, կինոցուցադրություն, հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, վոկալի, պարի, նկարչության վարպետության դասեր:

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Դնեպրում, Օդեսայում, Զապորոժում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ