Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է օրենքի շրջանակներում. քաղաքագետ

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները ընդհանուր ընթացքը եղել է  օրենքի շրջանակներում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընդհանուր ընթացքը եղել  է օրենսդրական նորմերի շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը նաև ընդգծեց, որ քարոզարշավի ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի հնարքներ և միշտ չէ, որ դրանք եղել են հաճելի: «Ընդհանուր առմամբ օրենսդրական նորմերի շրջնակներում է եղել, և ամեն քաղաքական ուժ փորձում էր իրեն ներկայացնել որպես հիմնական գործ անողը և որպես քաղաքական ուժ, որը պետք է ստանա քաղաքացիների օժանդակությունը»,- ասաց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ ցանկացած նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է առաջատար, և այս անգամ էլ  առաջատարի կարգավիճակը  հասկանալի էր: Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե  ո՞վ է լինելու երկրորդ և, գուցե,  երրորդ տեղ զբաղեցնող քաղաքական  ուժը և որքա՞ն են նրանք ձայն հավաքելու:  

Համեմատական անցկացնելով Երևանի ավագանու նախորդ ընտրությունների հետ՝ քաղաքագետը նկատեց, որ ընտրողների մասնակցության աստիճանը մոտավորապես նույնն է: «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նորմալ մասնակցության աստիճան է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս,  որ 1/3-ից  ավել մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում նորմալ է: Այլ հարց է, որ Հայաստանում ընտրությունների մասնակցության վրա կարող էր ազդել  ոչ կոնվենցիոնալ ժամանակաշրջանը: Ակնկալիքներ կային, որ մասնակցության աստիճանը լինելու է ավելի բարձ: Բայց որոշ ընտրազանգվածի համար չազդեցին ընտրություններին մասնակցելու կոչերը: Հետևաբար,  մասնակցությունը մնաց այն աստիճանի վրա, որը մենք  միջինում կարող էինք կանխատեսել այսպիսի ընտրությունների համար»,- մանրամասնեց քաղաքագետը:

Ալեքսանդր Մարկարովը տեսականորեն ենթադրում է, որ երիտասարդությունը, գուցե, Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին  մասնակցել է  ավելի ակտիվ, քան նախկինում՝ հաշվի առնելով, որ երիտասարդությունը եղել է նաև վերջին շրջանում բնակչության մոբիլիզացիայի շարժիչ ուժը: «Ակնհայտ է եղել վարչական  ռեսուրսի  օգտագործման նվազեցումը կամ չօգտագործումը»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ ակնհայտ է եղել նաև ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններին անմիջապես արձագանքելու միտումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]