Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն ժամը 20:30-ի դրությամբ ստացել է առերևույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը:

«ՀՀ Քննչական կոմիտեում ժամը 20:30-ի դրությամբ ամփոփվել է Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները: Կարող ենք արձանագրել, որ ժամը 20:30-ի դրությամբ ստացվել են 25 հաղորդում-ահազանգ՝ առերևույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ: Դրանցից 8-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, իսկ 17-ը կրկնակի քվեարկության փորձերին»,- ասաց Սահակյանը:

Նշված բոլոր դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակվող նյութերում նախանշված հանգամանքները պարզելու և դրանց արդյունքներով քրեական գործեր հարուցելու հարցը քննարկելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]