Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել  է 600-ից ավելի լրագրող

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել  է 600-ից ավելի լրագրող

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել  է 44 տեղական զանգվածային լրատվության  միջոցի 600-ից ավելի լրագրողներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նա նաև տեղեկացրեց, որ հավատարմագրվել է նաև 5 օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցի 10 ներկայացուցիչ:

«Այս ընտրություններում որևէ ԶԼՄ-ի դիմում չի մերժվել և բոլոր դիմած լրատվամիջոցները հավատարմագրվել են և այսօր լուսաբանում են քվեարկության ընթացքը»,- ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ օտարերկրյա լրատվության միջոցի ներկայացուցիչները ԿԸՀ-ում հավատարմագրվում են արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ:

Հերմինե Հարությունյանի խոսքով` զանգվածային լրատվության միջոցները պետք է հավատարմագրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպեսզի կարողանան լուսաբանել ընտրությունները և քվեարկության ընթացքը:

«Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին , եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվություն, սակայն  օրենքի այս պահանջը չի վերբերում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող լրատվամիջոցներին»,- հավելեց Հարությունյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ հակասահմանդրական էր ճանաչվել ընտրական օրենսգրքի դրույթն առ այն, որ յուրաքանչյուր լրատվական գործունեություն  իրականացնող կարող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրել իր անունից  տարածվող միայն մեկ զանգվածային լրատվամիջոց և այդ զանգվածային լրատվական միջոցի ոչ ավելի քան 50 ներկայացուցիչների:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան փոփոխություններ է կատարել լրագրողների հավատարմագրման կարգում, այսինքն` այդ դրույթը  ևս վերացվել է լրագրողների հավատարմագրման ընթացակարգից»,- եզրափակեց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]