1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին

«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» առաջին կեսում չիրացրեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ կեսի 56-րդ րոպեին Ռեմզիի փոխանցումից հետո Լակազետը բացեց խաղի հաշիվը: Եվ 3 րոպե անց էմերիի սաները նաև կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Այս անգամ աչքի ընկավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր թիմի հայտացուցակում վնասվածքի պատճառով:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում  6-րդ հորիզոնականը և ունի 12 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]