Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Այդահո նահանգի ամենախոշոր Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող է բացվել

Այդահո նահանգի ամենախոշոր Բոյսե  քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված 
հուշակոթող է բացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ  Այդահո նահանգի խոշորագույն Բոյսե քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր հուշակոթող է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է  Idaho Press-ը:

Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող հուշակոթողը, որը բաղկացած է մի քանի մասից, կառուցվել է Այդահոյի հայ համայնքի միջոցներով:

«Այդահո նահանգի բնակիչները և այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղեկանալ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին»,- ասել է Այդահոյի հայկական համայնքի ղեկավար Մարկ Աբաջյանը:

Հուշարձանի օծման և բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին: Արարողությանը  ներկա են գտնվել համայնքի ներկայացուցիչները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]