Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանությունում ժամը 18:00-ի դրությամբ Երևանի քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 54 ահազանգ

Ոստիկանությունում ժամը 18:00-ի դրությամբ  Երևանի քաղաքի ավագանու ընտրության 
ընթացքի վերաբերյալ ստացվել է 54 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ահազանգերից 6-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 8-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 15-ը՝ ընտրացուցակների անճշտության և 20-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]