Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԿԸՀ անդամը ընտրողներին հորդորեց չլուսանկարել իրենց քվեաթերթիկը

ԿԸՀ  անդամը ընտրողներին հորդորեց չլուսանկարել իրենց քվեաթերթիկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող անձանց հորդորում է չլուսանկարել իրենց քվեաթերթիկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացնելով ընտրական տեղամասերում ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորությունները,  ԿԸՀ անդամը նշեց, որ օրվա ընթացքում նման դեպքեր են արձանագրվել:

«Ցավալի է բայց, որոշ ընտրողներ նկարահանել են իրենց քվեարկությունը և տեղադրել են սոցիալական ցանցերում, որը խստիվ արգելվում է և որի համար կա վարչական պատասխանատվություն»,- ասաց Մարտիրոսյանը:

 Նա նաև հավելեց, որ ընտրական տեղամասերում ընտրական գործընթացները վերահսկվում են դիտորդների, ԶԼՄ ներկայացուցինչների և վստահված անձանց կողմից, իսկ  ժամը 20:00-ից հետո հանձնաժողովի ամփոփիչ նիստին կարող են մասնակցել նաև թեկնածուները:

«Հանձնաժողովը ձևավորված է բազմակուսակցականության սկզբունքով՝ Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից: Հանձնաժողովի անդամները ունեն շատ պարտականություններ և շատ քիչ իրավունքներ, իսկ վստահված անձինք, դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները ունեն լայն իրավունքներ և շատ քիչ պարտականություններ»,- նշեց Մարտիրոսյանը:

Դիտորդական առաքելություն իրականացնող անձինք կարող են հանգիստ  նկարահանել ամբողջ գործընթացը՝ բացառությամբ երկու դեպքի՝  բուն քվեարկության գործընթացը և ընտրողների ցուցակները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]