Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի 
արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոընկերությունների կողմից Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում  ապահովվել են հավասար պայմաններ բոլոր կուսակցություների և դաշինքների համար:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը՝ ներկայացնելով վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստատեսությունների, ռադիոընկերությունների կողմից կուսակցությունների, կուսակցությունների դաշիքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկումը, մշտադիտատարկման մեթոդաբանությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ուժին տրվել է հավասար հնարավորություն:

«Մշտադիտակումը ընթացքի մեջ է, քանի որ գիտեք այսօր լռության օր  և մեր կողմից նույնպես մշտադիտարկում է իրականացվում այսօր ևս: Մինչ այսօր մենք բողոք չենք ստացել հեռուստատեսության և ռադիոյի կողմից խախտման որևիցե արձագանք, ինչպես նաև մեր կողմից չի արձանագրվել որևէ խախտում», -ասաց Մարգարյանը:

Նա տեղեկացրեց, որ ամփոփիչ եզրակացությունը կլինի ընտրությունների ամփոփումից երկու օր առաջ:

«Մշտադիտարկման մեթոդաբանությունը մեր կողմից հրապարակվել է արդեն իսկ օգոստոսի 26-ից, թե ինչ կարգով պետք է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների մշտադիտարկումը իրականացվի նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում»,- ասաց  Մարգարյանը՝ հավելելով, որ համաձայն այդ մշտադիտարկման՝ կատարվել են բոլոր քայլերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]