Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ժամը 13:00-ի դրությամբ՝  ՀՀ դատախազությունն ուսումնասիրել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 123 ահազանգ

Ժամը 13:00-ի դրությամբ՝  ՀՀ դատախազությունն ուսումնասիրել է ենթադրյալ 
ընտրախախտումների վերաբերյալ 123 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության կողմից ընտրախախտումների վերաբերյալ ուսումնասիրվել է մամուլի 29-ը հրապարակում, սոցիալական ցանցում քաղաքացիների  կողմից կատարված 4 գրառում, իսկ վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Շուշանիկ Իսրայելյանը՝ ամփոփելով մինչև քվեարկության օրը, ինչպես նաև սեպտեմբերի 23-ի դրությամբ ստացված հաղորդումները:

Իսրայելյանը հայտնեց, որ ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 123 դեպք:

«Նշված իրավախախտումներից 26-ը վերաբերում են  քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 23-ը՝ ընտրակաշառք տալուն, 5-ն այլ դեպքեր են, 55-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտման դեպքեր են, 2-ը՝ կրկնակի քվեարկության դեպքեր, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու  դեպքեր, մեկը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպք»,- տեղեկացրեց Իսրայելյանը:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի խոսքով՝ հիշյալ դեպքերից 106-ը պարունակում են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ. Այնուամենայնիվ, ստուգողական գործողություններ են կատարվում ոստիկանությունում:

«13 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, 4 դեպքով հարուցվել է քրեական գործ»,- ասաց Իսրայելյանը:

Մինչև Երևանի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը  8:00-ի դրությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է մամուլի 15 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից  կատարված 4 գրառում, իսկ վարչական վարույթ է ձեռնարկվել մեկ դեպքով:

Իսրայելյանը տեղեկացրեց, որ արձանագրվել է քաղաքացիների կողմից ոստիկանությանը տված 94 հաղորդում:

«Նշված առերևույթ իրավախախտումներից 19-ը վերաբերվում է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 21-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելուն, հարկադրելուն, 49-ը ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, իսկ մեկը՝ այլ դեպք»,- նկատեց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը:

«Նշվածներից ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել՝ ստուգողական գործողություններ են կատարվել ոստիկանության կողմից այդ դեպքերով:

9 դեպքով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր, իսկ 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, որոնք վերաբերվում են ընտրակաշառք տալուն»,- տեղեկացրեց Իսրայելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]