Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ընտրությունների քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում

Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ ընտրությունների քվեարկությունը և ձայների հաշվարկը 
կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստում է, որ մայրաքաղաքում  ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցնում են լավ տրամադրությամբ, և որևէ լուրջ միջադեպ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզի օդանավակայանից «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ կլինեն օրինակելի քվեարկություն, օրինակելի ընտրություններ: «Իհարկե, կա այսպիսի մի վիճակագրություն, որ նախորդ անգամ  կայացած Երևանի քաղաքապետի ընտրությունների համեմատ  ակտիվությունն այս անգամ 1-2 տոկոսով քիչ է, բայց ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ակտիվ մասնակցություն կցուցաբերեն, և քվեարկությունը և ձայների հաշվարկը կանցնեն սիրո և համերաշխության մթնոլորտում»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ: «Եվս մեկ անգամ կոչ եմ անում գնալ ընտրատեղամաս և քվեարկել, քանի որ միայն ձեր որոշումից է կախված ընտրությունների վերջնական արդյունքները: Ամեն ձայնը վճռորոշ է, և ամեն քաղաքացի իր խոսքը պետք է ասի այս ընտրություններում»,- ընդգծել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]