Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԿԸՀ-ն կարողացել է իրականացնել Երևանի ավագանու ընտրությունների հիմնական միջոցառումները. հանձնաժողովի քարտուղար

ԿԸՀ-ն կարողացել է իրականացնել Երևանի ավագանու ընտրությունների հիմնական 
միջոցառումները. հանձնաժողովի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացավ իրականցնել հիմնական միջոցառումները Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում՝ չնայած, որ ժամանակահատվածը կարճ էր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը՝ամփոփելով ընտրությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

«Չնայած որ ժամանակահատվածը կարճ էր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացավ իրականցնել հիմնական միջոցառումները՝ չխախտելով ոչ մի ժամկետ: Բոլոր 475 տեղամասային ընտրական հանձնաժողովների համար կազմակերպվել են  դասընթացներ: Դասընթացներին մասնակցեցին, ընդհանուր առմամբ, հանձնաժողովների նշանակված անդամների ավելի քան 77 տոկոսը: Եվ սա ԿԸՀ-ն կարևորում է, քանի որ, նախ, կային նոր նշանակված անդամներ, իսկ հին անդամների համար օգտակար էր վերհիշել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության կարգը և հանձնաժողովի գործառույթը»,- ասաց նա:

Ըստ Սմբատյանի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցկացրել է նաև դասընթաց՝ սարքավորում օգտագործողների համար:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տպագրել է մի շարք ձեռնարկներ և  ուղեցույցներ՝ հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, մասնագետների և ընտրողների համար»,- նշեց Սմբատյանը:

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս անգամ «գուցե ավելի ակտիվ, բայց ամեն անգամ հանդես է եկել նաև ընտրության մասնակցության և արդար ընտրությունների կոչերով, ինչպես նաև ընտրակաշառքի և ձայների գնման դեմ կոչերով:

«Երկու տեսահոլովակ է պատրաստվել, որոնք տեղադրված են մեր կայքէջում»,- եզրափակեց Սմբատյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]