Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Արարատ Միրզոյանը ավագանու ընտրությունները համարում է նաև խորհրդարանական ընտրությունների համար նախաշեմ


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ ավագանու ընտրությունները և՛ քաղաքային իշխանությունների ընտրություններ են, և՛ կարող են հանդիսանալ խորհրդարանական ընտրությունների համար նախաշեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ այս ընտրությունները կարող են նախաշեմ լինել խորհրդարանական ընտրությունների համար՝ առաջին փոխվարչապետը նշեց, որ սա պետք է լինի ժողովրդի կողմից վստահության քվե:

«Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ սրանք քաղաքային իշխանությունների ընտրություններ են, այսինքն՝ երկու կոմպոնենտն էլ կա»,- ընդգծեց Միրզոյանը:

Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: Վարչապետի կարծիքով՝ փոփոխությունների իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն Վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանի՝ ինքնալուծարման մասին որոշում ընդունելու դեպքում:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ