Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ


ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գիծ» ժամը 12:00-ի դրությամբ ստացվել է 11 հեռախոսազանգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, զանգերից 2-ը վերաբերել են ընտրական տեղամասերից մեկի մոտ երիտասարդների խմբված ներկայությանն ու ընտրողներին ուղղորդելու փորձերին, և մեկ այլ ընտրական տեղամասում՝ ժամը 8:00-ի դրությամբ մատնահետք կարդացող սարքերի անգործությանը: Երկու դեպքերով էլ անհապաղ իրականացվել է ստուգում: Մնացած 9 հեռախոսազանգերով քաղաքացիները պարզաբանումներ են խնդրել տարբեր հարցերով, այդ թվում՝ իրենց ընտրական տեղամասերի հասցեները ճշտելու և տեղեկացնելու, նույնականացման քարտով քվեարկելու իրավունքի, քվեարկության օրը բազմաբնակարան շենքերի վերելակներում քարոզչական պաստառների առկայության, ՀՀ կացության քարտով քվեարկելու իրավունքի, հաշմանդամություն ունեցող քաղաքացու կողմից տեղամասային կենտրոն հասնելու անհնարինության և այլ հարցերի շուրջ:

Բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ ու համապատասխան պարզաբանումներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ