Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը կատարեց իր ընտրությունը հանուն Երևանը երազանքների քաղաք դարձնելու

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը կատարեց իր ընտրությունը հանուն 
Երևանը երազանքների քաղաք դարձնելու

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 23-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց 09/47 ընտրատեղամասում:

«Սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ և արդար ընտրություններն են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարությանը լրագրողների հետ զրույցում:

«Ձայները, որ դուք ստանալու եք, նրա համար է, որ դուք Հայկ Մարությանն եք, թե նրա համար, որ ձեզ առաջադրել է Նիկոլ Փաշինյանը»,- լրագրողի հարցին Մարությանը պատասխանեց.

«Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և մարդիկ քվեարկում են թիմի օգտին: Վարչապետը ՔՊ վարչության անդամ է, և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին: Դա յուրաքանչյուրի որոշելիքն է»:

Հնարավոր կոալիցիայի մասին լրագրողի հարցադրմանն անդրադառնալով՝ Մարությանն ասաց.  «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատով աշխատանքի: Մեր թիմի համար ամենակարևորը Երևանը մեր երազանքների քաղաք դարձնելն է, իսկ թե ինչ ճանապարհով դրան կհասնենք, դա կարևոր չէ: Հետևաբար՝ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ ու պայծառ մտքերն օգտագործել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]