Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի 8/07 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել է 400 ընտրող  

Երևանի 8/07 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել է 400 ընտրող

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքի 154 դպրոցի 8/07 ընտրատեղամասում ժամը 13:00-ի դրությամբ 1900 ընտրողից քվեարկել են մոտ 400-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց 8/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արման Ստեփանյանը: «Մինչ այս պահը ոչ մի խնդիր չի առաջացել: Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: Արդեն իսկ 20 քաղաքացի դիմել է, որպեսզի իրենց ուղեկցեն: Նրանք բոլորը նախապես գրանցված են եղել մեր մատյանում»,-ասաց Ստեփանյանը: Վերջինիս խոսքով` մինչ այս իրենց ընտրատեղամաս չի այցելել ոչ մի դիտորդ:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու՝ Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու՝ Արարատ Զուրաբյան): Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am