Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 79 հազար 686 մարդ

Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել 
է 79 հազար 686 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը  մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 79 հազար 686  քաղաքացի կամ ընդհանուր թվի 9,39 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանն՝ ամփոփելով քվեարկության առաջին երեք ժամի արդյունքները:

Երևանի արտահերթ ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը ամենաակտիվը մասնակցել են  Նուբարաշեն վարչական շրջանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները, իսկ ամենապասիվը՝ Արաբկիրում:

Նուբարաշեն վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 954 ընտրող կամ  11,49 տոկոսը, իսկ Արաբկիր վարչական շրջանում՝ 8047 կամ 8,21 տոկոսը:

Աջափնյակ վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 7796 կամ 9,15 տոկոսը, Ավանում՝ 4377 քաղաքացի կամ 10,94 տոկոսը, Դավթաշենում՝ 3444 քաղաքացի կամ 10,52 տոկոսը, Էրեբունի վարչական շրջանում քվեարկության իրավունք ունեցողներից մասնակցել է 8747 կամ 9,3 տոկոսը, Կենտրոնում՝ 7026 կամ 8,28 տոկոսը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ 10635 կամ 9,77 տոկոսը,  Նոր Նորք վարչական շրջանում 10187 կամ 10,7 տոկոսը, Նորք Մարաշում՝ 1582 կամ 9,86 տոկոսը,  Շենգավիթում՝ 12327 կամ 1083 տոկոսը, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 5075 կամ 8,61 տոկոսը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]