Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանությունն ընտրություններից առաջ ճշգրտել է ընտրողների ցուցակները

Ոստիկանությունն ընտրություններից առաջ ճշգրտել է ընտրողների ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ճշգրտել է ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Ոստիկանության կողմից կազմվել և քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը հրապարակվել են քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Ոստիկանության ծառայողների կողմից այցելություններ են կատարվել բնակարաններ՝ ցուցակները ճշգրտելու նպատակով՝ հավաքագրվել են 614 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք հանվել են ցուցակներից: Նախնական ցուցակները հրապարակելիս ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 840 հազար 124, իսկ վերջնական ցուցակները հրապարակելիս՝ 848 հազար 343, որից 7741-ը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձիք են»,- նշեց Բիչախչյանը:

Մնացական Բիչախչյանը նաև հիշեցրեց, թե ովքեր կարող են քվեարկել այս ընտրություններում:

«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն՝ մինչև քվեարկության օրը Երևանում առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները և մինչև քվեարկության օրը Երևանում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք, եթե քաղաքացու հաշվառումը Երևանում վեց ամսից պակաս է, ապա նա միայն երկու դեպքում կարող է մասնակցել ընտրությանը, եթե հաշվառվել է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո կամ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո»,- ասաց նա:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]