Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու 
համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝ նույնականացման քարտը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը,անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը»,- նշված է հաղորդագրությունում:

Մնացական Բիչախչյանի տարածած հաղորդագրությունում նաև նշված է, որ եթե քաղաքացին ունի մեկ փաստաթուղթ, որի վավերականության ժամկետը լրացած է, այդ փաստաթղթով կարող է մասնակցել քվեարկությանը։ Եթե քաղաքացին ունի վավերականության ժամկետը լրացած հին նմուշի անձնագիր և վավերական նույնականացման քարտ և (կամ) բիոմետրիկ անձնագիր, անվավեր անձնագրով չի կարող մասնակցել քվեարկությանը։ Ընտրական տեղամաս պետք է ներկայանա նույնականացման քարտով կամ բիոմետրիկ անձնագրով։

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: Ընտրություններին կմասնակցեն «Ժառանգություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան), «Լույս» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան), «Երևանի հանրություն» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան), ԲՀԿ-ն (քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյան), «Իմ քայլը» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Հայկ Մարության), «Հայկազունիներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյան), «Երկիր Ծիրանի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյան), ՕԵԿ-ը (քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյան), ՀՅԴ-ն (քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյան), «Ռեֆորմիստներ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյան), «Երևանցիներ» դաշինքը (քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան):

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 848 հազար 343 քաղաքացի:  Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն, որից հետո կմեկնարկի ձայների հաշվարկը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]