Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Այս պահի դրությամբ ընտրախախտում չի արձանագրվել. ոստիկանության պետը մասնակցեց քվեարկությանը

Այս պահի դրությամբ ընտրախախտում չի արձանագրվել. ոստիկանության պետը 
մասնակցեց քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ոստիկանության պետը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ սեպտեմբերի 22-ին ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում ոստիկանության անցկացրած խուզարկությանը:

«Ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակներում, այժմ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, հետագայում հանրությանը կտեղեկացնենք»,- ասաց Օսիպյանը:

Նա փաստեց՝ ոստիկանությունը տիրապետում է ողջ ՀՀ օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում սոցցանցերում ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրում է:

Ոստիկանության պետը հայտնեց, որ ընտրակաշառքի թեմայով մի քանի քրեական գործեր են հարուցված, իրականացվում է համապատասխան վարույթ: Նա չցանկացավ հայտնել, թե որ քաղաքական ուժի, կամ ուժերի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանել. «Որպեսզի չդիտվի որպես հակաքարոզչություն, կամ քարոզչություն, այժմ ոչինչ չեմ ասի, կանդրադառնանք ընտրություններից հետո»:

Ոստիկանություն պետը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ քվեարկության հետ կապված ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, ընտրախախտում չի արձանագրվել:

«Մենք արդեն ունենք նախադեպը չունեցող ընտրություններ, քանի որ նախընտրական շրջանում չեն արձանագրվել որևիցե կոպիտ խախտումներ՝ նաև ոստիկանության կանխարգելիչ աշխատանքների շնորհիվ»,- եզրափակեց Օսիպյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում սեպտեմբերի 22-ին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացնում էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով տեսանյութեր է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում:

Ոստիկանությունից ահազանգ են ստացել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում, ինչին անմիջապես արձագանքել են:

Իվետա Տոնոյանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղադրված տեսանյութերից մեկում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք են բաժանում: Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ սուտ մատնության նման դեպքեր էլի են եղել, սակայն համապատասխան  հոդվածով որևէ քրեական գործ չի հարուցվել:

Զոհրաբյանի գնահատմամբ՝ այս ամենի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և իրենց ակտիվիստների աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]