1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նյու Յորքում նախատեսված են հանրապետության վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի Մետրոպոլիտեն թանգարանում բացվող «Արմենիա» խորագրով ցուցահանդես:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]