Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Երևանում անցկացվեց ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միության համաշխարհային համագումարը


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միության համաշխարհային համագումարը. 10 տարվա դադարից հետո այս միջոցառումը Հայաստանում անցկացնելով՝ կազմակերպիչները նպատակ ունեին նաև ցույց տալ իր աջակցությունը ներքաղաքական վերջին փոփոխություններին, հեղափոխությանը:

«Երկու տարին մեկ համագումար ենք անցկացնում, լսում ենք բոլորի մտահոգությունները , լուծումներ առաջարկում: Սակայն մոտ 10 տարուց ավել է, ինչ մեր համագումարը չի կայացնել Լիբանանի, Սիրիայի պատերազմական վիճակի պատճառով: Մեր այնտեղի կառույցները չկարողացան որևէ կերպ դուրս գալ: Այս տարի ներկա են, հատկապես Դամասկոսից, Հալեպից։ Մենք միշտ եղել ենք ժողովրդի կողքին և այսօրվա մեր հիմնական մեսիջներից պետք է լինի այն, որ մեր կառավարությունն ինչ որոշում ընդունի, թե ՍԴՀԿ-ն, թե ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միությունը ժողովրդի կողքին է»-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միության ատենադպիր Վազգեն Մեսրոպյանը:

Լիբանանից Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանը ևս նշեց՝ երկրորդ անգամ են համագումար անցկացնում Հայաստանում: Պատճառը վերջին ներքաղաքական իրադարձություններն են: Դրանով ցույց ենք տալիս, որ աջակցում են ժողովրդի ընտրությանը։

Համագումարի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, լսեցին բոլոր շրջանների խնդիրները, առաջարկեցին լուծումներ:

ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միությունը սփռված է աշխարհով մեկ: Տաբեր շրջաններում ունեն պիոներական, սկաուտական շարժումներ: Ավելի ակտիվ են Բեյրութում և Սիրիայում: Որպես Հայ մարմնամարզական միություն երեխաներին դաստիրակում են հայեցի, որ ինքնությունը չկորցնեն,հայ  լեզուն չկորի: Միությունը հովանավորվում է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կողմից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ