Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Դավոր Շուկերը` Հենրիխ Մխիթարյանի և ՀՖՖ նոր նախագահի մասին


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր, Խորվաթիայի ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու Դավոր Շուկերը հաջողություն է մաղթել ՀՖՖ նոր նախագահին և գործկոմի անդամներին:

«Ես առաջին անգամն եմ Հայաստանում, սակայն շատ հայ ընկերներ ունեմ: Ցանկանում եմ, որ Հայաստանի ազգային թիմը հաղթահարի 2020 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Եվ մեծ հաջողություն եմ մաղթում ՀՖՖ նոր նախահագ Արթուր Վանեցյանին: Հայաստանում հրաշալի նոր ենթակառուցվածքներ կան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում փաստեց Շուկերը:

Վերջինս խոսեց նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին` շեշտելով, որ նաև մեր օրերի լավագույններից մեկն է:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ