Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի թիմերը շնորհավորել են Արթուր Վանեցյանին


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլային ակումբները շնորհավորել են Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ցանկանում ենք շնորհավորել ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանին և գործկոմի անդամներին։ Հուսով ենք, որ հայկական ֆուտբոլը կթևակոխի նոր էջ և նոր զարկ կտրվի ֆուտբոլի հետագա զարգացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի շնորհավորանքում:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ևս շնորհավորել է Վանեցյանին ընտրվելու կապակցությամբ:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Արթուր Վանեցյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՖՖ նորընտիր նախագահին և նոր ղեկավարությանը մաղթում ենք բեղմնավոր և արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն հայկական ֆուտբոլի»,-գրում է «Բանանց» ակումբը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ