Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը Երասխի բնակիչների հետ քննարկել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հարցը

Վարչապետ Փաշինյանը Երասխի բնակիչների հետ քննարկել է գյուղացիական կոլեկտիվ 
տնտեսությունների հարցը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Երասխի բնակիչների հետ քննարկել է գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հարցը:

«Դուք հնարավորություն ունեք միմյանց հետ տնտեսություն ձևավորելու: Այդ պարագայում ավելի ձեռնտու վարկեր կունենանք, ավելի ձեռնտու պայմաններով կօգտվեք նաև գյուղացիական տեխնիկայից և այլ հնարավորություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է փոքր-ինչ համագործակցությունն ընդլայնել: Ոչ միայն լինի ժողովուրդ-համայնք-կառավարություն համագործակցությունը, այլև գյուղացիները ևս միմյանց հետ գործակցեն:

«Մտածեք միմյանց հետ: Ես գիտեմ, դուք ավելի լավ լուծումներ կգտնեք, բայց, ընդհանուր առմամբ տրամաբանությունը հետևյալն է. երկու քայլ պետք է անի կառավարությունը, մեկ քայլ էլ դուք պետք է անեք: Խնդրում եմ՝ մտածեք ձեր անելիքի մասին, մտածեք բոլոր մանրամասներով, հասկացեք գյուղացիական կոլեկտիվներ կազմելը ձեռնտու է, թե ոչ : Եթե ձեռնտու չէ, ապա փաստարկներով եկեք խոսենք, քննարկենք, հասկանանք, թե ինչու ձեռնտու չէ, որովհետև այսօր ամեն տեղ խոսվում է, որ հողերի խոշորացման խնդիրը կա: Այս թեմաներով լուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորություն ունենք»,-հավելեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]