Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Վանեցյանը` ՀՖՖ նախկին ղեկավարների, ազգային առաջնությունում լեգեոնականների սահմանափակման մասին


ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Ֆեդերացիայի նախկին ղեկավարների, ազգային առաջնությունում լեգեոնականների սահմանափակման և այլնի մասին:

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ Ֆեդերացիայի նախկին ղեկավարների աշխատանքին: Պետք է պահպանենք դրականը և առաջ շարժվենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՖՖ նախագահը:

Վանեցյանը փաստեց, որ ինքը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ, սակայն այլ մանրամասներ չի հայտնի: «Ֆուտբոլի ֆեդերացիայում «կադրերի ջարդ», բառի դասական իմաստով, չի լինելու: Յուրաքանչյուր աշխատակից ըստ իր պրոֆեսիոնալիզմի է գնահատվելու: Եթե մարդիկ կարող են աշխատել, ապա մնալու են իրենց պաշտոններում»,-ասաց Վանեցյանը:

Վերջինիս խոսքով՝ ազգային առաջնությունում առաջին հերթին պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ պայմանավորված խաղերը բացառվեն: «Իսկ ինչ կապված է լեգեոնականների սահմանափակման հարցին, ապա պետք է լինեն լեգեոնականներ, բայց քանակը ինչ-որ կերպ պետք է սահմանափակվի»,-շեշտեց նա:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ