1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետ Փաշինյանը Երասխի բնակիչների հետ հանդիպմանը հորդորեց չընկճվել խնդիրների ծանրությունից

Վարչապետ Փաշինյանը Երասխի բնակիչների հետ հանդիպմանը հորդորեց չընկճվել խնդիրների ծանրությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղավ Երասխի միջնակարգ դպրոցի շենքում: Երկհարկանի շենքի առաջին հարկում ներկայում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո այդ հատվածը ծառայելու է որպես մանկապարտեզ: Ներկայում ամբողջովին վերանորոգվել է մանկապարտեզի տարածքի ճաշարանի հատվածը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, որից հետո հանդիպեց տեղի բնակիչներին:  

«Ընդհանուր առմամբ, բոլոր խնդիրների լուծումը մեր օրակարգում է, սակայն արձանագրենք, որ դրանք միանգամից չեն լուծվում: Շատ կարևոր է, որ այդ խնդիրները լուծվեն, և ես հենց այդ հարցն եմ առաջ բերել մարզպետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ:  Անհրաժեշտ է սկսել փոքր խնդիրների լուծումից, փոքր քայլերով առաջ գնալ, մինչև այս գործընթացը թափ հավաքվի: Կարծում եմ, որ այս ամենում ամենակարևոր բանը տրամադրությունն է ու տրամադրվածությունը: Ամենակարևոր բանը, որ մենք ունենք, վստահությունն է: Պետք չէ խնդիրների ծանրության, բարդության առաջ նահանջել, պետք է շարունակել աշխատել, համատեղ աշխատանքով գտնել խնդիրների լուծումները»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ `ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը բարձրացրեց համայնքի գազաֆիկացման խնդիր, վարչապետ Փաշինյանը նշեց, որ պետք է քննարկել հարցը  և արդյունավետ լուծումներ գտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]