Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինտերակտիվ մասնակցություն գիտական փորձերին. Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը 75- ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ է նախատեսում

Ինտերակտիվ մասնակցություն գիտական փորձերին. Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը 75- ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ է նախատեսում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ 75- ամյակի առթիվ նախատեսված հանդիսավոր միջոցառմանը Հայաստան կժամանեն գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի-Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ապրահամյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում, ականատես կլինեք գիտական մասշտաբային միջոցառմանը, որը միավորելու է միջազգային եւ տեղացի գիտնականների:

«Նպատակը մեկն է՝ երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը։ Հրավիրված են 400-ից ավելի երեխաներ և ուսանողներ: Միջոցառումը տեղի է ունենալու լաբորատորիայի տարածքում, մեկնարկը տրվելու է ժամը 10։00-ին, որի շրջանակներում մասնակիցները ինտերակտիվ կերպով կմասնակցեն գիտական փորձերին, որոնք կատարվելու են Ա.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների, կրտսեր տարիքի դպրոցական երեխաների եւ միջոցառման համար հատուկ ժամանած՝ Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի գիտնականների կողմից»,-ասաց Անի Ապրահամյանը:

Հոբելյանական միջոցառմանը նախատեսված են մի շարք գիտական փորձեր՝ հեղուկ ազոտով փորձեր, ձուն շշի մեջ, առեղծվածային մագնիս, փուչիկը մեխերի վրա, լուսային փորձեր, ռոբոտների միջոցով իրերի տեղափոխում և այլն: Ցանկացողները կարող են այցելել և տեղում ականատես լինել գիտական փորձերին:

Նախատեսված է Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի վերաբերյալ ճանաչողական ֆիլմի ցուցադրություն, այցելություն Ա. Ալիխանյանի անվան այգի, որտեղ տեղի կունենա գրքի փոխանակման արարողություն: Ըստ ցանկության կկազմակերպվի ճանաչողական այցելություն Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի մասնաշենքեր: Երեկոյան կամփոփվեն «Ֆիզիկան իմ աչքերով» մրցույթի արդյունքները: Արդյունքների հրապարակմանը կհաջորդի անակնկալ նվերների հանձնումը։ Մութն ընկնելուն պես, բոլոր ցանկացողները կարող են դիտել աստղազարդ երկինքը դիտակների միջոցով:

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականները զբաղվում են բարձր էներգիայի ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների ոլորտներում հիմնարար հետազոտություններով: Լաբորատորիան գտնվում է Երեւանում եւ ունի երկու բարձր լեռնային տիեզերական ճառագայթների՝ Նոր Ամբերդ (2,000մ) եւ Արագած (3,200մ) հետազոտությունների կայաններ: Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան /Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖի)/ հիմնադրվել է 1943 թ.-ին՝ որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ` Աբրահամ Ալիխանով եւ Արտյոմ Ալիխանյանի եղբայրների կողմից: 2011թ. Երեւանի Ֆիզիկայի Ինստիտուտը ստացել է ազգային կարգավիճակ եւ վերանվանվել Ա.Ալիխանյանի անվան ազգային լաբորատորայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]