Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ. ԱԳ նախարար

Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն  Հայաստանի գործընկեր երկրներից մեկն է, որի հետ 27 տարիների ընթացքում կառուցվել է բավական հարուստ օրակարգ. ներկայումս ևս Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Միացյալ Նահանգները ողջունեցին այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում, որոնք ուղղված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդմանը: Այդ բոլորն արժեքների վերահաստատման, ամրապնդման գործընթացներ էին: Միացյալ Նահանգները, այդ առումով լինելով մեր գործընկերը, մեզ ողջունում են, մեզ շնորհավորում: Իհարկե, այդ ջերմությունը շատ ոգևորիչ է, շատ լավ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նախարարը:

Հարցին կարո՞ղ ենք արձանագրել, որ սկսվում է հարաբերությունների նոր, ավելի դինամիկ փուլ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակական են:

«Մենք ունենք ընդլայնվող օրակարգ: Միացյալ Նահանգները բավական երկար աշխատել են մեզ հետ այս օրակարգի շուրջ, և մենք միանշանակ շարունակելու ենք: Մենք միայն ողջունում ենք և ասում, որ կկարողանանք առավել խորացնել և ամրապնդել մեր համագործակցությունը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]