Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել

Ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար կտա՝ յուրաքանչյուրին 50-ից 60 հազար դրամ: Բաժին հրավիրված քաղաքացիների հայտնածով՝ յուրաքանչյուրը 10-ից ավելի անձ է ցուցակագրել և ձևաթղթերը հանձնել Ս.Վ.-ին: 74-ամյա տղամարդը ևս ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և չի հերքել քաղաքացիների հայտնածը: Կատարվածի հանգամանքները պարզվում են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]