Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերին

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այս մասին մարզիկը հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ փաստելով, որ այս պահին ակտիվ մարզումներ է անցկացնում:

«Ես շատ ակտիվ մարզվում եմ, նպատակս Օլիմպիական խաղերն են, հիմնական շեշտն այս պահին դրա վրա է: Եթե ստացվի, այս Օլիմպիական խաղերը չորրորդը կլինեն իմ կյանքում, դա ինչ-որ չափով ռեկորդ կլինի, որովհետև քիչ ըմբիշների է դա հաջողվում։ Բնականաբար, այդ Օլիմպիական խաղերի ճանապարհին պետք է կարողանամ մեդալներ նվաճել»,- նշեց Արսեն Ջուլֆալակյանը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]