1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակից տեխնոլոգիաներով հողի մշակումը

Նիկոլ Փաշինյանը կարևորեց ժամանակից տեխնոլոգիաներով հողի մշակումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հողը պետք է մշակվի ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա , որ  գյուղացիներն իսկապես  շոշափելի եկամուտներ ստանան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատի մարզպետարանում մարզի համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արարատի մարզը Հայաստանի ամենախոշոր գյուղատնտեսական մարզերից է, ինչպես նաև այստեղ կան արդյունաբերական ձեռնարկություններՇատ կարևոր է ծանոթանալ իրավիճակին  և տեղեկանալ, թե ինչ  ակնկալիքներ ունեն մարզի  բնակիչները և ղեկավարները կառավարությունից»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ ինքը մի քանի անգամ առիթ ունեցել է խոսել երկարաժամկետ խնդիրների մասին, այն է՝ Հայաստանը ագրարային երկրից դարձնել արդյունաբերական երկիր:

«Բայց դա չի նշանակում, որ  գյուղատնտեսությունը երկրի  այդպիսի մոդելում  իր տեղը  չունի, ընդհակառակը՝ մենք հույս ունենք,  որ  այս գործընթացի ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունն էականորեն կաճի: Արդյունավետության աճ ասելով՝ ի նկատի ունեմ, որ  հողը կմշակվի ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա, որ մեր գյուղացիները իսկապես  շոշափելի եկամուտներ ստանան և հողի մշակումը  դառնա իսկապես եկամտի լրջագույն աղբյուր, որպեսզի մարդիկ ոչ թե կարողանան ծայրը ծայրին հասցնել, այլև կարողանան իրանց աշխատանքի արդյունքը ստանալ և բարեկեցություն ապահովել»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]