Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Անկախության տոնի շրջանակում Երևանում կայացան բազմաթիվ համերգային ծրագրեր

ՀՀ Անկախության տոնի շրջանակում Երևանում կայացան բազմաթիվ համերգային ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներն ուղեկցվեցին տարբեր ժանրերի համերգներով՝ ընդգրկելով ռոք երաժշտությունից մինչև հայկական ժողովրդական երգերի կատարումներ: Համերգների ժանրային զանազանությունը քաղաքացիներին ընտրության մեծ հնարավորություն ընձեռեց ունկնդրելու իրենց ճաշակին համապատասխան երաժշտություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երաժշտական կատարումներից հատուկ ուշադրության արժանացան հայկական ժողովրդական երգերը: Համերգի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հայտնի խմբեր, ինչպիսիք են Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը, Հայաստանի ազգային նվագարանի պետական նվագախումբը, «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը, Գուսանական և ժողովրդական երգի-պարի պետական համույթը, «Գութան» փառատոնի «Վերադարձ» և «Մասունք» ազգագրական խմբերը՝  Արսեն Գրիգորյանի ղեկավարությամբ:

52-ամյա Սարգիս Գալստյանը Շիրակի մարզից ընտանիքի հետ եկել էր Երևան, որպեսզի անձամբ շնորհավորեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ունկնդրեր «Մասունք» և «Վերադարձ» խմբի երաժշտական կատարումները: «Այս տարվա անկախության տոնն իսկական էր: Դու քեզ անկախ ես զգում այն ժամանակ, երբ սկսում ես ազատ գործել, մոտենալ երկրի ղեկավարին ու հայտնել մտահոգությունդ ինչ-որ հարցի շուրջ, ունկնդրել քո սրտի երաժշտությունը: Դու անկախ ես, երբ հանուն երկրի բարօրության անում ես այն, ինչ սիրտդ է թելադրում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սարգիս Գալստյանը` հավելելով, որ ուրախանում է այն հանգամանքից, որ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպվել են նաև ՀՀ տարբեր մարզերում:

Հանրապետության հրապարակում քաղաքացիներին, հյուրերին և, հատկապես, երեխաներին զվարճացրել են ծաղրածուներն ու հեքիաթների հերոսները, Շահումյանի արձանի մոտ երգել են լսողական խնդիրներ ունեցող երեխաները, ելույթ են ունեցել պարի ու երգի մանկական խմբերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]