Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն այս տոնական օրվա ընթացքում Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերն անդադար պարբերականությամբ ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման թշնամական երկրի հազարավոր աղբյուրներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ucom ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ դրա արդյունքում երկու ցանցի աշխատանքում էլ լրջագույն խոտաններ էին առաջացել, սակայն մեր տեխնիկական մասնագետներին հաջողվեց կասեցնել այդ հարձակումները:

Ներկա պահին մեր ցանցի վրա հարձակումը վերսկսվել է արդեն մեր իսկ բաժանորդների համակարգիչներից և ինտերնետ օգտագործող սարքերից, որոնք օրվա առաջին կեսին վարակվել են թշնամու կողմից նախաձեռնած գործողությունների ընթացքում։ Եթե այս պահին դուք չունեք ինտերնետի հասանելիություն, նշանակում է, որ մեր տեխնիկական անձնակազմը վնասազերծման աշխատանք է տանում ցանցի հենց այդ հատվածի վրա:

Մենք անչափ երախտապարտ ենք Ձեր նրբանկատության համար և որպես հայկական ընկերություն արել ենք, անում ենք և անելու ենք առավելագույնը մեր երկրի ինտերնետ սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար։ Պարզ է, որ նրանք պետք է թիրախավորեին այսօր հենց հայկական կապի օպերատորին, սակայն վստահեցնում ենք, որ ստացել են ու դեռ կստանան իրենց արժանի պատասխանը»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]