Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ալաշկերտի մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից


ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբից ազատվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված  է «Ալաշկերտ»-ի պաշտոնական էջում:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք «Լոռի»-ի դեմ խաղում «Ալաշկերի»-ի գործողությունները տեխնիկական գոտուց դուրս կղեկավարի «Ալաշկերտ»-ի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, իսկ տեխնիկական գոտում` «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը:

Սեպտեմբերի 22-ին  «Ալաշկերտ»-ը կներկայացնի նոր գլխավոր մարզչին և իր մարզչական շտաբը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ