Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ Անկախության օրվա տոնակատարություններին օտարերկրացիները ծանոթանում են երկրին, ներկայացնում իերնց ազգային խոհանոցը և ավանդույթները

ՀՀ Անկախության օրվա տոնակատարություններին օտարերկրացիները ծանոթանում են 
երկրին, ներկայացնում իերնց ազգային խոհանոցը և ավանդույթները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անկախության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցում են նաև տարբեր երկրներից ժամանած օտարերկրացիներ՝ ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլ նաև ներկայացնելով իրենց ազգային խոհանոցը, ավանդույթները։

Ազգությամբ հնդիկ  Նավաբ Ընծարին հնդկական ցուցադրությունների կազմակերպիչ է։ Նա ասում է, որ թեև Հայաստանում հաճախ են կազմակերպվում հնդկական ցուցահանդեսներ, այնուամենայնիվ, Անկախության օրվա ընթացքում առաջին անգամ է ցուցադրվում հնդկական մշակույթը։ «Այսօր հայերի հետ միասին նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։ Այսօր հայերի տոնն է, բայց մենք նույնպես շատ ուրախ ենք։ Հնդկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ Հայաստանում հաճախ են կազմակերպվում, սակայն այս օրը յուրահատուկ է, քանի որ հնդկական ավանդույթները ներկայացնում ենք մեր բարեկամ ժողովրդի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շարքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց Նավաբը։

«Առաջին անգամ եմ Հայաստանում։ Մենք եկել ենք Էստոնիայից, շատ ենք հարգում հայերին և հայկական ավանդույթները։ Մենք հարգում և ընդունում ենք հայերի վերաբերմունքը ամբողջ աշխարհի հանդեպ, մենք արժևորում ենք այն ողջ պատմական ճանապարհը, որով անցել է հայ ժողովուրդը։ Բոլոր հայերին շնորհավորում եմ այս տոնի առթիվ»,- ասաց Էստոնիայից ժամանած Իգոր Պրիգոտան։

Իսկ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ ամուսինները վերջին անգամ Հայաստանում եղել էին Խորհրդային Միության տարիներին։ Նրանք ժամանել են Երևան՝ տեսարժան վայրեր այցելելու և նոր Հայաստանում լինելու համար։ Դեպի Հայաստան ճամփորդության համար ընտրել են հենց այս ժամանակաշրջանը, քանի որ գիտեին, որ տոնական օրեր են սպասվում։

Անկախության օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցում էին նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք շտապում էին համտեսել հայկական ազգային ուտեստները, ծանոթանալ հայկական մշակույթին, ինչպես նաև մանրամասներ ճշտել Հայաստանի Հանրապետության անկախության և պատմության մասին։

 

Միլենա Մկրտչյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]