Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունում Անկախության տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Ոստիկանությունում Անկախության տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Մասնակցում էին ոստիկանության ղեկավարությունն ու գրեթե բոլոր ստորաբաժանումների ծառայողները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  անկախության տոնի առթիվ շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ելույթից հետո բարեխիղճ ծառայության համար ոստիկանության մի խումբ ծառայողներ ու վետերան պարգրատրվեցին գերատեսչական մեդալներով ու կրծքանշաններով:

Ի դեպ անկախության տոնի առթիվ ոստիկանության պետի հրամանով արժանացել են խրախուսանքների 200-ից ավելի ծառայողներ ու վետերաններ, որոնք արդեն ստացել են պարգևատրումները:

Տոնական երեկոն շարունակվեց գեղեցիկ համերգային ծրագրով: Երգիչներն ու երգչուհիները հանդես եկան հայրենասիրական, նաև ոստիկանության մասին երգերով:

Ոստիկանության «Նկարագիր» պարային համույթը ներկայացրեց ոստիկանական հետաքրքիր պարային համարներ, իսկ ոստիկանության զորքերի երգչախումբը հանդես եկավ հայրենասիրական երգերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]